Posted in Հայրենագիտություն

Տավուշի տեեսարժան վայրեր

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

 

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI–VII դարերին և դասվում Մաստարայատիպ հուշարձանների շարքը։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը պսակված է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։

Հուշարձանի ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է V–VII դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։ 1975–1977 թթ.-ին եկեղեցին նորոգվել Է։

Posted in Հայրենագիտություն

Իմ Գյումրին

Գյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Հայաստանում քաղաքների մեծությամբ թվով երկրորդն է։ Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։ ։ Գյումրին հնուց ի վեր եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրիում շատ է զարգացած եղել արհեստագործությունը, ամեն արհեստ իր դրոշն է ունեցել, եղել են համքարություններ։  Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Հետաքրքիր ավանդույթ է եղել նաև կամուրջ կառուցող վարպետների վերաբերյալ։ Ըստ սովորույթի՝ կամուրջի կառուցումը ավարտելուց հետո վարպետի ողջ ընտանիքը պետք է կանգներ կամուրջի տակ, իսկ վարպետը պետք է ֆայտոնով անցներ կամուրջի վրայով։ Անպես որ, եթե կամուրջը լավ չկառուցեին կզոհվեր վարպետն ու իր ողջ ընտանիքը։ Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։ Գյումրին հայտնի է նաև իր զվարճախոսություններով ու սուր հումորով։ Գյումրու ամենահայտնի  զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան)։

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական նախագծեր, Տնային աշխատանք

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

 

 

 

Կոթավանք

Կոթավանքը վերականգնված հայկական վանական համալիր է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

Կոթավանքը միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտին չեն հասցվել)։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։

Posted in Ամանոր, Հայրենագիտություն, Հունվարյան ճամբար, Ձմեռային ճամբար, Ուսումնական նախագծեր, Տնային աշխատանք, ձմեռ

Օր 2. Օրապատում

10.01.2023

Օր 2

Այսօր մենք օրը   սկսեցինք  ընդհանուր պարապմունքով:

Այսօրվա օրը   խաղային էր:

Խաղացել ենք  (Ճիշտ թե՞ սխալ) (Լրտես ) (Մաֆիա ) ,պտտացրել ենք հոլ ,

հետո նախաճաշեցինք և գնացինք դասարան,

Տիեզերքի (Ես և տիեզերքը ) մասին փաստեր հավաքեցինք:

Posted in Ընդհանուր, Հայրենագիտություն

Հաշվետվեւթյուն հայրենագիտությունից

Արաջին ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝

 

Իմ Ազգանոււնը

Կոտայքի մարզ 

Թարգմանչաց վանք 

Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարրանի մասին և Անգլիական այգու մասին

Գրրիգոր լուսավորիչը և Խոր վիրապը

Ճամբորդություն դեպի. Արուճ Թանլին Դաշտադեմ

 

Posted in Ընդհանուր, Հայրենագիտություն

Ամանորը Ֆրանսիայում

Ամանորը Ֆրանսիայում նշվում է ֆրանսիացիների կողմից Գրիգորյան օրացույցին համապատասխան, դեկտեմբերի 31-ի լույս, հունվարի 1-ի գիշերը։

Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր նոելը. նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։

Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։

Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։

Posted in Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Մենք գնացել էինք Երևանի պատմության թանգարան:

Այնտեղ մեզ ծանոթացրեցին  հին հագուստների հետ մետաղադրամների. հետ զենքերի,թրերի հետ:

Մենք խաղացինք հետաքրքիր խա,որը կոչվում էր  Երևան-Էրեբունի:

Մեզ նայև տվեցին շնորհակալագիր:

Մենք նաև զբոսնել ենք Անգլիական այգում .

Posted in Հայրենագիտություն

Կոտայքի մարզ

Միակ մարզն է, որը  սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։  Այն

սահմանակից է  Արագածոտնի,Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերին։

Կոտայքի մարզկենտրոնն հրազդանն  է։ Կոտայքի  Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը  2089 կմ² է։  Մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։

Կոտայքի մարզը Հայաստանի ամենալավ տնտեսական աճ ունեցող մարզն է։ Հրազդանում  գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։

Ծաղկաձոր

 Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի ամենահայտնի քաղաքներից մեկն է ։ Սիրած վայր զբոսաշրջիկների համար, մանավանդ իր լեռնադահուկային սպորտի սիրահարների համար։ Նաև հայտնի է իր գեղեցիկ տեսարան ունեցող ճոպանուղիներով։ Ունի եկեղեցիներ։ ՈՒնի նաև շատ լավ հանգստյան տներ և հիանալի բնություն։

Գառնիի տաճար

Գառնիի տաճարը կառուցվել է 1-րդ դարում ։ Այս պատմամշակութային տարածքը գրավում է շատ զբոսաշրջիկներին ։ Հայտնի է ոչ միայն իր տաճարով, այլ նաև իր հուշարձաններով։ Տարածքում են գտնվում գեղատեսիլ ժայռերով, որտեղ կան պահպանված հունարեն փորագրված քարեր, քանի որ մինչև 405 թվականը գրել էն հունարեն բայց խոսել են հայերեն։

Posted in Հայրենագիտություն

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ

Թարգմանչաց (Խաչակապ) անապատ վանք, 4-րդ դարի հայկական վանք՝ պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, Բոլորաջուր (Բոլորանց) գետակի աջ ձորալանջին գտնվող միջնադարյան հայկական վանական համալիր, որը շրջապատված է գեղատեսիլ, անտառածածկ լեռներովծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա:

1900 թվականին այստեղ էր պահվում Թարգմանչաց ավետարանը, որի ստեղծման պատմությունը վերագրվում է 13-րդ դարին: Դրանում մեծ ավանդ են ունեցել Արցախի ու Սյունիքի իշխանները։

Եկեղեցին փոքր է, խաչաձև հատակագծով՝ շարված անտաշ քարերով։ Ունի գմբեթ և ցածրիկ փոքր դուռ, կաթողիկե, տասը լուսամուտ, երկու խորհրդարան, խաչաձև կամարների վրա հանգչող գավիթ՝ կառուցված 1800 թվականին, ինչպես նաև հյւորասենյակներ և օժանդակ շինություններ։ Ողջ համալիրը շրջապատված է եղել պարիսպներով։ Վանքը կառուցվել է 989 թվականին, իսկ ըստ ավանդության՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ։ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, մահարձաններ ու տապանաքարեր, գետնափոր դամբարան։ Համալիրի շուրջը կան պտղատու այգիներ, սառնորակ աղբյուր՝ Թարգմանչաց աղբյուր անունով։ Վանքը գործում էր մինչև 20-րդ դարի սկզբները։ 19-րդ դարի վերջին այն վերանորոգվել է գանձակեցի Ներսես Բեկ Աբրահամ Տես-Ներսիսյանի միջոցներով։ Միջին դարերում եղել է հայ գրչության նշանավոր կենտրոն։ Մակար Բարխուդարյանի վկայությամբ՝ վանքում պահպանվում էին երեք ձեռագիր ավետարաններ, որոնցից երկուսը գրված են եղել 1312 և 1640 թվականին։ Սրանից մեկը, ըստ նրա, արվեստի հիասքանչ կոթող էր։ Վանքում պահվում էին նաև եպիսկոպոսական թագ և այլ հնություններ։ Այժմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում վերոհիշյալ 13-րդ դարի ձեռագիրը, որն անվանվում է Թարգմանչաց Ավետարան։ Վանքը լքվել ու ամայացել է 20-րդ դարի սկզբներին: 1989 թ-ին Խաչակապ գյուղի բնակիչ Իսահակ Բաղյանը մեծ դժվարությամբ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխել Թարգմանչաց վանքին պատկանող խաչքարերից երկուսը (17-րդ դար, 1608 թ.), որը գյուղի բնակիչների համար դարձել է յուրօրինակ սրբատեղի։

Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուտիքում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը)։ Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը:

Վանքի միակ եկեղեցին օծվել է Սբ. Սահակ-Մեսրոպի անվամբ:

Թարգմանչաց վանքը գտնվում է Խաչակապ գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս. բաղկացած է մի փոքր եկեղեցուց, ընդարձակ գավթից ու զանգակատնից: Պարսպափակ բակում պահպանվել են այլ շինությունների հիմնապատերը: Ըստ ավանդության, վանքը հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի ներկայությամբ, սակայն ներկայումս կանգուն շենքերը ոչ մի կերպ չեն առնչվում 5-րդ դարի արվեստի հետ: Այդ հնագույն շրջանին կարող է վերաբերվել այն ստորերկրյա դամբարանը, որը գտնվում է բակում` հյուսիսային դարպասի դիմաց: Դամբարանի վրա եղած շենքերն այժմ փլատակներ են նորության կնիքով, իսկ բուն դամբարանը համակ սրբատաշ և մեծամեծ քարերով շինված մի փոքր տարածություն է, ուր իջնելու համար շինած են նեղ աստիճաններ: Անվանի նահատակների մասունքների վրա նման դամբարանների գոյությունը Արցախում հիշատակված է մատենագռության մեջ և ապացուցվում է իրական մնացորդներով: Եկեղեցին մի փոքր շենք է, գմբեթավոր, հարավից և հյուսիսից արտաքուստ կցված ավանդատներով: Շինված է անտաշ քարերով, ունի բազմաթիվ նորոգումների հետքեր, որոնց ընթացքում, որպես շինանյութ, օգտագործվել են բազմաթիվ խաչքարեր, որոնք վերաբերվում են 10-17-րդ դարերին: Հուշարձանի պատերին երեք տեղով ագուցված են առանձնակի քարեր, որոնց վրա նշանակված է միևնույն 989թ.: Դրանք հին արձանագրության մաս չեն, ըստ երևույթին նորոգումների ժամանակ ավերված հին հիշատակագրության փաստական արժեքը հաստատող վկայություններ են: Նշված թվագրությունը համապատասխանում է եկեղեցու հին մասերի ճարտարապետական և կառուցողական արվեստի այդ շրջանի առանձնահատկություններին: Նույն ժամանակներին վերաբերվող մի բեկոր, վրան բարձրաքանդակ վիշապով, ագուցված է եկեղեցու արևելյան պատի վերին մասում, պատուհանի մոտ: Նույն տեղում ագուցված է նաև կլոր պատուհանի մի բեկոր, որն ունի հնագույն քանդակների գոտի: Գմբեթը ցածր է, ութկողմանի, ենթարկվել է բազմաթիվ նորոգումների, ըստ երևույթին ամենամեծը 16-17-րդ դարերում, որովհետև նրա ստորին մասի ամբողջ շարքը, ներքուստ, բաղկացած է այդ դարերին վերաբերվող 28 խաչքարերից: Վանքի գավիթը կառուցված է 1890թ., իսկ զանգակատունը` 1856թ.: Վանքը շրջափակված է պարսպով, որը մեծ մասամբ այժմ ավերակ է: Ավերակ են նաև բակում եղած օժանդակ շինությունները:

Posted in Հայրենագիտություն

Երևանի Պատմության թանգարանի մասին և Անգլիական այգու մասին

Անգլյական այգի

Երևանում հիմնված առաջին հասարակական այգին է։
Նախկինում այն անվանել են Երևանի թատերական այգի։ Հիմնվել է 1850 թ-ին՝ այժմյան Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի և Իտալիայի փողոցների միջև։ Սկզբում այգու տարածքում մեծ ճահիճ էր։ Ստորգետնյա աղբյուրներից դուրս ժայթքող ջուրը կուտակվում էր ծառերի մոտ, լճանում։ Մոծակների և գորտերի պատճառով այգում հակասանիտարական վիճակ էր։
**
Երևանի թատերական այգու վերածնունդը սկսվեց 1898 թ-ին՝ Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։
Այգու բարեկարգումը տևեց 10 տարի։
Մելիք-Աղամալյանի հրահանգով այգին մաքրեցին ճահճից, բացեցին նոր առուներ, անցուղիները ծածկեցին կարմիր փշրանքով։ Ռուսաստանից և Լեհաստանից ներկրվեցին կաղնիներ, որոնք Երևանի պայմաններին հեշտ հարմարվելով՝ այգում գեղեցիկ ծառուղիներ կազմեցին։
Այգին կոչեցին «Անգլիական»։ Պատճառները մի քանիսն են.
այն բարեկարգում էին օտարերկրացիները, աշխատում էին եվրոպական ոճով, բացի այդ քաղաքի բարձրադիր կետերից այգին անգլիական դրոշ էր հիշեցնում։
Այգու պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1910 թվականի հոկտեմբերի 15-ին։

 

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:

Երևանի պատմության թանգարան

1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր: