Posted in Հունվարյան ճամբար, Մեղու ջոկատ, ձմեռ

օրապատում.

Այսօր մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Հետո գնացինք խոհանոց, պատրաստեցինք դոլմա:

Գնացինք դասարան՝ Օր օրի ռադիոն ձայնագրելու և համտեսելու մեր պատրաստած դոլման:

Համտեսելուց հետո գնացինք I դասարանի երեխաներին սովորեցրեցինք թելով խաղալ:

Posted in Ձմեռային ճամբար, Մեղու ջոկատ, ձմեռ

Օր 6 օրապատում

  

Մենք գնացել ենք մեր ոսկերիչ Վարպետ Դավիթի մոտ, այնտեղ նա մեզ ցույց տվեց իր և իր սաների աշխատանքները։

      

Հետո մենք գնացինք կավագործության ուսուցչի՝ մոտ ընկեր Ալիսի, այնտեղ նա մեզ ցույց տվեց իր սովորողների աշխատանքները,հետո մենք կավից պատրաստեցինք համակրգիչներ հեռախոսներ և այլն։

հետո մենք գնացինք դպրոց պատրաստեցինք խորիզով գաթա, շատ համեղ ստացվեց։

Իսկ վերջում մեր դպրոց եկան բառբառ ակումբի  սովորողները և իմ ընկերուհիներ Մարին , Անահիտը,Նինան,Ալան ընթերցեցին «Ճամփորդները» հեքիաթը ։

Posted in Ամանոր, Հունվարյան ճամբար, Ձմեռային ճամբար, Մեղու ջոկատ, ձմեռ, ճամփորդություն

օր 4 օրապատում

օր 4

Այսօր մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Իսկ հետո գնացինք մեղու ջոկատ և խաղացինք <<Հարց ու պատասխան>>:

Կարդացինք ձյունե թագուհին.:

Այցելել ենք <<Գեղասահքի և հոկեյի  դպրոց՝>> սահելու չմուշկներով:

Ես   լավ  էի սահում բայց բայց լինում էր, որ ընկնում. էի:

Մեզ օգնում էին այնտեղի մարզիչները:

 

 

 

 

 

Posted in Ամանոր, Հունվարյան ճամբար, Ձմեռային ճամբար, Մեղու ջոկատ, Տնային աշխատանք, ձմեռ

 օր  3 օրապատում

օր  3

Այսօր մենք մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Իսկ հետո գնացինք մեղու ջոկատ և սկսեցինք կարդալ փաստեր մեր գրած տիեզերքի  մասին:

Հետո գնացինք ընկեր Լայերտի հետ պար սովորեցինք նախաճաշեցինք:

Եվ կարդացինք Սուրբ ծննդյան պատմությունը:

Վերջում եկավ ընկեր Ալինան և մի քիչ սովորեցրեց, թե ինչպես ցույց տալ առաջին բույջօգնություն :

Posted in Ամանոր, Հայրենագիտություն, Հունվարյան ճամբար, Ձմեռային ճամբար, Ուսումնական նախագծեր, Տնային աշխատանք, ձմեռ

Օր 2. Օրապատում

10.01.2023

Օր 2

Այսօր մենք օրը   սկսեցինք  ընդհանուր պարապմունքով:

Այսօրվա օրը   խաղային էր:

Խաղացել ենք  (Ճիշտ թե՞ սխալ) (Լրտես ) (Մաֆիա ) ,պտտացրել ենք հոլ ,

հետո նախաճաշեցինք և գնացինք դասարան,

Տիեզերքի (Ես և տիեզերքը ) մասին փաստեր հավաքեցինք:

Posted in Մայրենի լեզու, ձմեռ

Անուշապուր

Սովորի՛ր կարդալ Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

Բացատրի՛ր ԿաղանդԿաղանդ Պապաչհատնելանուշապուր  բառերը:

Կաղանդ-նոր տարի

Կաղանդ պապ-ձմեռ պապ

Չհատնել-չանցնել

Անուշապուր-ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր

Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Կաղանդի սեղանի ավանդական անուշապուրը

Հին հայկական տոնական անուշեղենից է Կաղանդի անուշապուրը,որը պատրաստում են Կղանդից մեկ- երկու օր առաջ:Այսօր կան սփյուռքի հայ համայնքներ,օրինակ՝ Բեյրութը,որտեղ դեռևս ընդունված է Կաղանդի սեղանին դնել անուշապուրը,իսկ պոլսահայերն այն համարում են Նոր տարվա սեղանի զարդը։

Բաղադրիչներ

Կես բաժակ ցորեն լվացած և չորացրած

6 բաժակ ջուր

3/4 բաժակ ծիրանի չիր կիսած

3/4 բաժակ չամիչ(քիշմիշ)

1 բաժակ շաքարավազ

1 թ․գ․վանիլին

1/4 բաժակ ընկույզ կտրատած

1/4 բաժակ նուշ

1/4 բաժակ նռան հատիկ

Անուշապուր  բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:

Անուշ-ապուր  

 անապուր, նուշ, շուն, աշուն

Posted in Բնագիտություն, Ընդհանուր, ձմեռ
  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
  2. երկաթ,ոսկի,ապակի,ապակի,

 

  1. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  2. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ                  հեղուկ                        գազային